Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է

03-03-2021 17:50:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այսօր Վայրի բնության համաշխարհային օրն է՝ տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ֆեյսբուքի էջից:
 
Օրվա ընտրությունը կապված է 1973 թ. հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման
եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
 
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընդգծում է բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը՝ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։ 
 
Նախարարությունը ներկայացրել է կարճ տեսաֆիլմ 2020 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերից:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար