Եթե Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ազատի պաշտոնից, բանակը չի ենթարկվի այդ որոշմանը. Մանուկյան

03-03-2021 17:40:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այնուամենայնիվ, Օնիկ Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, իմ տեղեկություններով՝ բանակը չի ենթարկվի այդ որոշմանը: Այդ մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: 
 
«Իմ կարծիքով՝ բանակը չի ենթարկվի, իսկ եթե ենթարկվի, ապա դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանն
իր այս քայլով անուղղակիորեն ջարդում է բանակը»,- նշեց նա: 
 
Անդրադառնալով նախագահի հետ հանդիպմանը՝ Մանուկյանն ասաց, որ իր տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը մտահոգված է օրենքի կատարումից, ինչպես նաև՝ ինչ բորբոքվածություն կառաջացնի այն հանրության շրջանում:
 
«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ բոլորն էլ ցանկություն ունեն, որ Հայաստանում հարցերը լուծվեն առանց մեծ բորբոքվածության»,- նշեց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն՝ հույս հայտնելով, որ նախագահը, ի վերջո, ԳՇ պետի հարցով կդիմի Սահմանադրական դատարան: 
 
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով զերծ մնալ Զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց, բանակը չներքաշել քաղաքական պրոցեսների մեջ:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և հետևողականորեն շարունակելու են բարեփոխումների իրականացմանն ու պաշտպանության բնագավառի արդիականացմանն ուղղված քայլերը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 151 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար