ՀՀ նախագահը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ


ՀՀ նախագահը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ

  • 03-03-2021 19:10:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
 
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:
 
 
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն