Հնարավոր է` անհրաժեշտ լինի կտրուկ գործողություններ կատարել. Վազգեն Մանուկյան

03-03-2021 20:04:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
1lurer.am «1996-ին մենք մտանք Ազգային ժողովի շենք, մեզ վրա կրակեցին, մենք ժողովրդին հանեցինք: Մենք նորից ենք այս շենք մտնելու, բայց այս անգամ ոստիկանները
բացելու են դուռը, և մենք մտնելու ենք: Նույնկերպ ոստիկանները մեզ ուղեկցելու են նաև Կառավարության շենք»,- Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:  
 
Նա հայտնեց, որ շաբաթ օրը կրկին հանրահավաք է լինելու, և հնարավոր է, ըստ նրա, իրավիճակը բերի նրան, որ անհրաժեշտ լինի կատարել կտրուկ գործողություններ:
 
«Մոտ 5000 երիտասարդ կա, հիասթափվում են, ասում են՝ գնանք, ջարդենք, էս շենքը, էն շենքը վերցնենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 181 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար