Լոռու մարզպետը հանդիպել է մարզական ոլորտի ներկայացուցիչներին

04-03-2021 10:43:36   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն



 
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանդիպումը մարզական ոլորտի ներկայացուցիչների, մարզում գործող մարզադպրոցների տնօրենների և մարզիկների հետ նպատակ ուներ վեր հանել ոլորտում առկա խնդիրները, խոսել առաջնահերթություններից ու առաջիկա անելիքներից:
 
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ոլորտի նվիրյալներին՝ անձնվեր աշխատանքի, մարզում սպորտային կյանքն ակտիվ պահելու և երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակությունը լավագույնս կազմակերպելու համար: Մարզպետը նշել է, որ տարբեր մարզաձևերում
մեր մարզիկները լավ արդյունքներ ունեն, շեշտել առանձին մարզաձևերի զարգացման, երեխաների ներգրավվածության անհրաժեշտության մասին: Բարձրացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում:
 
Ներկաներին հուզող հարցերի թվում էին մարզիչների աշխատավարձերի չափը, առանձին թաղամասերում սպորտդպրոցների կառուցման հնարավորությունը, 18 տարին լրացած մարզիկների բանակ զորակոչվելու խնդիրը, սպորտային գույքով ապահովվելու և մի շարք այլ հարցեր:
 
Արամ Խաչատրյանը շեշտել է՝ ներկայացված հարցերն առաջիկայում մանրամասն կքննարկվեն, կուսումնասիրվեն դրանց լուծման հնարավորությունները: Ինչ վերաբերում է պատանի մարզիկների՝ բանակ զորակոչվելուն, ապա մարզի ղեկավարի հավաստմամբ՝ հարցը կներկայացվի ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարություններում: Մարզպետը վստահեցրել է՝ բարձրաձայնված խնդիրները լուծումներ կստանան ըստ առաջնահերթության, նաև կարևորել համագործակցության սերտացումը թե՛ մարզային, թե՛ քաղաքային իշխանությունների հետ:
 
Հանդիպման ավարտին Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը ներկայացրել է համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող 10 սպորտդպրոցների գործունեությունը, նշել՝ վերջիններս հիմնականում գույքի արդիականացման խնդիր ունեն:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 112 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար