Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության


Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության

  • 04-03-2021 11:40:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer.am Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ի՛նչ են նշանակում: Ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ քաղաքական հետապնդում որակելով իր նկատմամբ հարուցված քրեական գործը:
 
«Չեմ ընդունում մեղադրանքը»,- ասաց Մանուկյանը:
 
Լրագրողների հարցին՝ փոշմանե՞լ է իր ասածների համար, պատասխանեց՝ երբեք:
 
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021 թ. և 20.02.2021 թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը