Եռաբլուրում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր

04-03-2021 11:50:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի Արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է հուշահամալիրի ստեղծման
աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի անհատական կազմը:
 
Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, խմբի կազմում կլինեն Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 137 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար