Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

04-03-2021 11:54:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում,
որով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը:
 
Հանձնաժողովը կնախագահի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հանձնաժողովի կազմում կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 117 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար