Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով


Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

  • 04-03-2021 11:54:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար Մեդեա Աբրահամյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, որով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը:
 
Հանձնաժողովը կնախագահի ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հանձնաժողովի կազմում կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը և այլ բարձրաստիճան անձինք:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն