Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով


Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով

  • 04-03-2021 12:08:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան` ՀՀ նախագահի 2021թ. փետրվարի 24-ի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է մարտի 4-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:
 
Փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը