Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները
04-03-2021 12:47:06 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ
ՊՆ կայքից:
Օրվա ընթացքում ռուս զինծառայողներն Այգեստանի հատուկ զինավարժարանում ոչնչացրել են 128 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման մեթոդով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Ամեն օր պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում