Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները


Ռուս խաղաղապահները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները

  • 04-03-2021 12:47:06   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ինժեներական ստորաբաժանման անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ կայքից:
 
Օրվա ընթացքում ռուս զինծառայողներն Այգեստանի հատուկ զինավարժարանում ոչնչացրել են 128 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Ոչնչացումն իրականացվում է պայթեցման մեթոդով՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները:  
 
Ամեն օր պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվում է ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play