Պատվաստանյութի ձեռքբերման մասով ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են. ԱՆ նախարար
04-03-2021 12:57:54 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Պատվաստանյութի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, որոշակի դանդաղում կա պրոցեսում, բայց մենք մեր գործընկերների հետ փորձում ենք ճնշում բանեցնել, որ հասանելիությունն ապահովվի՝ նշեց
առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը կլինի:
«Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է, ակնկալում ենք առաջիկա ամսվա մեջ նաև այս խմբաքանակի ներկրումը»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ պատվաստանյութի ներմուծման ու պատվաստման գործընթացին զուգընթաց պետք է պահպանել դիմակների կրումը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում