ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի հայտարարությունը

04-03-2021 14:17:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:
 
Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու
չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը:
 
Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:
 
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 160 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար