Որ պատերազմում վիրավորված փրկարարները շարունակեն ծառայել

04-03-2021 15:03:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր ՀՀ կառավարությունը փոխել է իր՝ 2019 թվականի փետրվարի 15-ի «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը, համաձայն որի վերջույթի բացակայությունից կամ անդամահատումից հետո փրկարարը ճանաչվում է ոչ պիտանի փրկարար ծառայության համար։
 
Ըստ ԱԻ նախարարության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջան զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական
գործողություններին մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայողները: Այժմ էլ նրանք մասնակցում են ռազմական գործողությունների տարածքից զոհվածների դիերի դուրսբերման աշխատանքներին, ինչը լի է տարբեր տեսակի ռիսկերով և վտանգներով, մասնավորաբար՝ ականի պայթյունի հետևանքով կարող է առաջնալ փրկարարական ծառայողների վերջույթի բացակայություն կամ անդամահատում: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում` պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
 
Վերը նշված որոշման փոփոխության արդյունքում մի շարք բացառություններ կսահմանվեն: Արդյունքում պատերազմի ընթացքում ու դրանից հետո փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կատարման ընթացքում վիրավորված փրկարարները հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ֆիզիկական պատրաստվածության կամ օպերատիվ աշխատանքների հետ անմիջականորեն կապ չունեցող հաստիքներում՝ նյութատեխնիկական, ինժեներատեխնիկական, բժշկական, կադրային, ինֆորմացիոն հաշվիչ կենտրոն, դասախոսական կազմ, գիտաշխատող և այլն:
 
Ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ծառայում են հենաշարժողական
և տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք: «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ կատարված փոփոխությունը կօգնի նրանց տեղափոխվել այլ հաստիքների, իսկ պատերազմում վիրավորված այլ անձանց՝ ծառայության անցնել ԱԻՆ փրկարար ծառայությունում՝ լուծելով զբաղվածության և սոցիալական խնդիրները:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար