«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ վարչապետի հանդիպման հրավեր ևս արվել է. Մակունց

04-03-2021 16:14:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի
հետ, հրավերն ուղարկվել է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
 
«Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ:
 
Մակունցը հիշեցրեց՝ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկեց սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ին հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը մարտի 4-ին ժամանել էր կառավարություն, որտեղ կայացել է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 207 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար