Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ»ընկերության ներկայացուցիչներին


Վահան Քերոբյանն ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ»ընկերության ներկայացուցիչներին

  • 04-03-2021 18:17:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 4-ին ընդունել է «Էս-Ջի-Էս Ինսպեքշն Սերվիսիս Լիմիթեդ» ԲԸ գործադիր տնօրեն Ալի Էբրահիմզադեհին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Համիդռեզա Գոլիին։Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ 
 
Հյուրերը համառոտ ներկայացրել են «Էս-Ջի-Էս» (SGS) կազմակերպության գործունեությունը և նշել, որ այն հանդիսանում է աշխարհում ստուգման, զննման, վերահսկողության և հավաստագրման առաջատար ընկերություններից մեկը, որն ունի ավելի քան 2500 մասնաճյուղեր և լաբորատորիաներ ամբողջ աշխարհում:
Նախարարին տեղեկացվել է, որ SGS ընկերության աշխատանքային ոլորտը բավականին ընդարձակ է՝ հանքարդյունաբերությունից մինչև տեքստիլ, սնունդ, խմիչք, դեղամիջոցներ և այլն: Ընկերությունը տրամադրում էինչպես որակի, այնպես էլ քանակի, թե՛ միջազգային և թե՛ պետական չափանիշներինհամապատասխանելիության հավաստագրեր:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը, ՀՀ տարածքում և արտերկրում բեռնման և բեռնաթափման կետերում ապրանքի ստուգման ու վերահսկողության իրականացմանը, մաքսային ընթացակարգերի և ձևակերպումների դյուրացմանը, ինչպես նաև մաքսային արժեքի որոշման էլեկտրոնային համակարգերի ներդրմանն առնչվող հարցեր։
 
Առանձին անդրադարձ է եղել կազմակերպության կողմից Հայաստանում ներդրումների իրականացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան լայնածավալ փորձագիտական ծառայությունների մատուցման հնարավորությանը։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play