04-03-2021 18:24:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Երևանի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի մասնագետները «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում հատուկ տակտիկական ուսումնավարժություն են անցկացրել: «Աշակերտների և անձնակազմի տարահանման կազմակերպումը երկրաշարժի դեպքում», «Պաշտպանության կազմակերպումը ուժեղ երկրաշարժի դեպքում», «Աշխատակիցների և երեխաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի հետևանքով առաջացած հրդեհների դեպքում». այս թեմաներով ուսումնավարժությունները նպատակ ունեն բարձրացնել բնակչության պատրաստվածության մակարդակը՝ աղետի դիմակայունության հարցում: