Հրամանատարաշտաբային զորավարժություն

04-03-2021 18:29:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Մարտի 2-ից 4-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային
զորավարժություն՝ Զ(ու)ՄԽ ենթակա զորամասերի, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ։ 
 
Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը, հրամանատարական հմտությունների զարգացումը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովումը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 371 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար