Անցկացվել են զորամասերի հրշեջ խմբերի պետերի հավաքներ


Անցկացվել են զորամասերի հրշեջ խմբերի պետերի հավաքներ

  • 04-03-2021 18:42:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հակահրդեհային անվտանգության ծառայության պետի ղեկավարությամբ մարտի 2-ից 3-ն անցկացվել են զորամասերի հրշեջ խմբերի պետերի հավաքներ։ 
 
Մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով կազմակերպված հավաքների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել հրդեհների կանխարգելման ու հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն