Սուրեն Պապիկյանը տեսակապով հանդիպում է ունեցել KfW բանկի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ

04-03-2021 18:48:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։
 
«Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող կենսական ծրագրերից է , որն ունի  բնապահպանական, տնտեսական,
սոցիալական համալիր ազդեցություն: ՀՀ շահերից է բխում, որ ջրամբարի կառուցման ծրագիրը փոխադրվի ակտիվ շինարարական
աշխատանքների փուլ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք կենտրոնացրել ենք առկա թիմային և մասնագիտական ողջ ներուժն այն կյանքի կոչելու նպատակով», -նշել է Սուրեն Պապիկյանը: 
Նախարարի խոսքով՝  Կապսի ջրամբարի կառուցումը  կարևորվում է նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու, տեղի բնակչության կենսամակարդակի բարելավման,  գյուղատնտեսական արդյունավետության և պարենային ապահովման տեսանկյունից: 
 
Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ  է՝լուծելու նախորդ տարիներին կուտակված խնդիրները և հաղթահարելու ծրագրում ի հայտ եկող այն խոչընդոտները,որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմականդժվարություններով։
 
Օլաֆ Զիմելկան նույնպես վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակելու ջրամբարի կառուցման ծրագիրը և վստահություն հայտնել, որ գերատեսչության և բանկի միջև ստեղծված գործընկերային միջավայրը թույլ կտա առաջիկայում լուծել ֆինանսական և շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող խնդիրները : 
 
Հանդիպմանարդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խոչընդոտները կարգավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում գործողությունների հետագա պլանը հստակեցնելու և աշխատանքներին ինտենսիվություն հաղորդելու նպատակով  կստեղծվի ղեկավար կոմիտե, որը հայկական կողմից կղեկավարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 233 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար