IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակիցիր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ


IDBank-ը պատերազմական գործողությունների մասնակիցիր հաճախորդներին խնդրում է մինչև մարտի 31-ը դիմել Բանկ

  • 04-03-2021 18:57:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
IDBank-ը պատերազմական գործողություններին մասնակից իր հաճախորդներին խնդրում է մինչև սույն թվականի մարտի  31-ը Բանկ ներկայացնել դիմում և պատերազմին մասնակցելու վերաբերյալ զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք՝ մինչ այս դրանք ներկայացրած չլինելու դեպքում։
 
Հիշեցնենք, որ Բանկը  պատերազմական գործողությունների մասնակիցներին, անհետ կորած և վիրավորում ստացած հաճախորդներին անհատական մոտեցում է ցուցաբերում՝ հնարավորինս մեղմելու ֆինանսական և այլ դժվարությունները։  Բանկի ողջ անձնակազմը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play