Ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք


Ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

  • 05-03-2021 10:40:51   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի իրացման, սառը զենքի հայտնաբերման և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն