Տավուշի մարզպետը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ քննարկել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը


Տավուշի մարզպետը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ քննարկել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը

  • 05-03-2021 10:55:00   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շարունակում է հանդիպումները գործարարների, ներդրողների, աջակիցների հետ: Մարզպետը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ քննարկել է մարզի զարգացմանն ուղղված ծրագրերը:
 
Հյուրերը մարզպետին են ներկայացրել սոցիալական ծրագրերը, որոնք պետք է ուղղված լինեն մարզում մի շարք ոլորտների առաջընթացին, քննարկվել են մի շարք նախագծեր, որոնք համատեղ կիրականացվեն առաջիկայում։
 
Մարզպետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի զարգացնել և հզորացնել մեր պետությունը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play