Շիրակի մարզպետի տեղակալն այցելել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայր


Շիրակի մարզպետի տեղակալն այցելել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայր

  • 05-03-2021 11:20:29   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Շիրակի մարզպետի տեղակալ Դավիթ Սեխլեյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուների հետ այցելել է Ամասիա խոշորացված համայնքի Արեգնադեմ բնակավայր՝ ծանոթանալու այստեղ կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցի կառուցմանն ու գործունեությանն առնչվող հարցեր։ Մարզպետի տեղակալն ընդգծել է Շիրակում գյուղատնտեսության բնագավառի զարգացման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական պետական օժանդակության ծրագրերի իրականացմանը։
 
Պատասխանատուներն այցելել են նաև գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից հիմնված և Արեգնադեմ բնակավայրի կոպերատիվին տրամադրված կաթի հավաքման և մթերման կայան, ապա Ամասիայի համայնքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն