Պետության ինքնատապալման ընթացքը շարունակվում է. Ինչ է սպասում Հայաստանին

05-03-2021 12:10:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Lragir.am  Պետականության «ժամանակավոր» ինքնատապալման մեխանիզմը. Բարձրագույն պաշտոնյաները հարվածի տակ են դնում երկրի սուբյեկտությունը հոդվածում անդրադարձել էինք պետական ինստիտուտները ղեկավարող եւ դրանց կարեւորությունն անդադար ընդգծող պետական այրերի՝ ըստ նպատակահարմարության իրենց պարտականություններից ու ստորագրությունից հրաժարվելու եւ «վերականգնելու» արատավոր պրակտիկային: Դա ոչ այլ ինչ է, քան պետության «ինքնակամ փլուզում», դրա մեկնարկը կարելի է համարել անցյալ տարվա հուլիսին Սահմանադրական դատարանի կազմը փոխելու նախաձեռնության կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը, որը ներկայում նույնությամբ կրկնվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացման հրամանագրի նախագծի հարցում:
 
Ուշագրավ էր այս կապակցությամբ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատառումը: Նա ասել էր, որ հայտնի հայտարարությունից
հետո Զինված ուժերը շատ ճիշտ են արել, որ սպասել են, որ այլ մարմինները ևս արձագանքեն, որոնք առաջնահերթ պետք է արձագանքեին տեղի ունեցող իրադարձություններին։ Նախկին նախարարը թերեւս ինքնակազմալուծվող ԱԺ-ն ու ՀՀ նախագահական հաստատությունը նկատի ուներ: Երեւի ճիշտը սպասելն է՝ սահմանադրական կարգն անսասան մնա մինչեւ նման պետական այրերի ջանքերով պետության ինքնալուծարումը: Այս երկու բարձրագույն մարմինները եւ դրանց ղեկավարները՝ Արմեն Սարգսյանն ու Արարատ Միրզոյանը դարձել են այս ընթացքի առաջամարտիկները, ցուցաբերելով իրենց պարտականություններից հրաժարվելու եւ դրանք վերականգնելու օրինակներ:
 
Այս միտումները շարունակվում են, արդեն ամենօրյա ռեժիմով: Երեկ Ազգային ժողովի մեծամասնությունը տապալեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունը ոչ թե թեկնածուների պրոֆեսիոնալ, մարդկային եւ այլ հատկանիշների քննարկման արդյունքներով, այլ այն պատճառով, որ այդ թեկնածուներին ներկայացրել էր ԲԴԽ նախագահը, որի նոյեմբերին արած հայտարարությունը իշխող ուժին դուր չի եկել: Այդ մասին հայտարարեց հենց իշխող խմբակցության ղեկավարը:
 
Այսինքն, դատարանը չի կազմավորվում միայն իշխող ուժի նեղ շահերի պատճառով: Ընդհանրապես, վերջին շրջանում առավել ուժգնացել են պետական ինստիտուտները, Սահմանադրությունն ու օրենսդրությունը իշխող ուժի կարիքներին հարմարեցնելու իրավիճակային քայլերը:
 
Վերոհիշյալ հոդվածում հարց էինք տվել՝ կարո՞ղ ենք ենթադրել,
որ իշխանական ճյուղերի փոխադարձ համաձայնությամբ հայկական պետականության ուրույն ինստիտուտ է դառնում պետականության «ժամանակավոր» ինքնատապալման մեխանիզմի մշտական կիրառությունը: Երեւում է՝ արդեն կարելի է համոզված լինել դրանում: Պարզ է, որ դա ներքին նշանակություն արդեն չունի, եւ պետք է արդեն հետեւել պետականության տապալման այս ընթացքի ազդեցությունը ՀՀ միջազգային սուբյեկտության վրա:
 
Առջեւում մարտ 16-ն է, եւ հնարավոր է մեզ պատրաստում են նորանոր ինքնատապալումների:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 112 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար