Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է


Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

  • 05-03-2021 12:50:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները մարտի 4-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել Գևորգ Դ.-ին, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:
 
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 
Գևորգ Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն