Երեք նոր ՈՒԱԶ՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանության լիարժեք և արդյունավետ իրականացման համար


Երեք նոր ՈՒԱԶ՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների պահպանության լիարժեք և արդյունավետ իրականացման համար

  • 05-03-2021 13:02:54   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« նոր ՈՒԱԶ ֆուրգոն  մակնիշի մեքենա՝ Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար Սյունիքի մարզի պահպանվող տարածքների և անտառային տարածքների պահպանության արդյունավետությունը բարձրացնելու և տարածքների պահպանությունն իրականացնող կառույցների տեխնիկական կարողությունների հզորացման նպատակով «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում,որի գործադիր մարմինն է հանդիսանում Շրջակա միջավայրի նախարարությունը,ձեռք է բերվել 3 նոր ՈՒԱԶ ֆուրգոն մակնիշի  մեքենա։ 
 
 Մեքենաներից 2-ը տրամադրվել են Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին, 1-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղին։ 
 
Մեքենաները, շնորհիվ իրենց բարձր անցողականության և շահագործման, սպասարկման բարձր արդյունավետության, կօգտագործվեն պահպանող տարածքների և անտառների պահպանության ամենօրյա աշխատանքներում և որպես բեռնա-մարդատար մոդիֆիկացմամբ մեքենաներ, հարկ եղած դեպքերում կօգտագործվեն նաև հակահրդեհային կանխարգելիչ և դժվարամատչելի գոտիներում հրդեհաշիջման նպատակներով, խմբային շրջայցերի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև` շահառու կառույցների տնկարանային տնտեսությունների վարման աշխատանքներում:
 
 Ծրագրի դոնորն է գերմանական KfW բանկ»: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play