ԼՀԿ ղեկավարն անհասկանալի է համարում ԲԴԽ նախագահի հետ կապված խնդրի պատճառով ԱԺ-ում դատավոր չընտրելը

05-03-2021 13:15:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



1lurer.am  ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն աբսուրդ է համարում ԱԺ-ում մի քանի օր ռեսուրս ծախելը և վերջում «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին չընտրելը: 
 
«Պատկերացնո՞ւմ եք ինչ ռեսուրս է ծախսում օրենսդիր իշխանությունը,
հանրային ամբողջ ուշադրությունը զբաղեցնում մի թեմայի վրա, և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում՝ ուղղակի բոյկոտի պատճառով: Ինձ համար անհասկանալի է, եթե անգամ քաղաքական մեծամասնությունը ԲԴԽ նախագահի հետ կապված խնդիր ունի, դրանից հետո չընտրել մասնագետ դատավորների թեկնածուներին, որոնք ընդհանրապես որևէ խնդրի հետ կապ չունեին: Ուղղակի աբսուրդ է: Վատնված ռեսուրս, վատնված շանսեր մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու իրավունք և շքեղություն չպետք է թույլ տա»,- ասաց Մարուքյանը:
 
Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իր «հերոսը չի եղել»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 116 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար