Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ ծննդյան օրվա առթիվ
05-03-2021 13:22:11 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
Նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է Սերբիայի նախագահի անձնական ներդրումը երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման գործում և նշել, որ նրա առանձնահատուկ վերաբերմունքի ևս մեկ դրսևորումն էր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման գործընթացում բարեկամ Սերբիայի աջակցությունը, ինչը զգալի օժանդակություն էր Հայաստանի համար:
Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել Սերբիայի նախագահին: