Մեկնարկել է Erickson Armenia-ի «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացը


Մեկնարկել է Erickson Armenia-ի «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացը

  • 05-03-2021 13:33:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մարտի 4-ին մեկնարկել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից հավատարմագրված «Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի ավարտական եռօրյա դասընթացը: Միջազգային արդիական միտում է քոուչինգի մեծ տարածումը նաև կրթության ոլորտում. քոուչինգ տեխնիկաների կիրառման միջոցով բարձրանում է ուսուցանողների աշխատանքի արդյունավետությունը:
 
«Տրանսֆորմացիոն քոուչինգի արվեստն ու գիտությունը» ծրագրի երկրորդ փուլի դասընթացի բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով հանդես է եկել բացման խոսքով: 
 
«Ուրախ եմ, որ Հայաստանում ևս սկսում է տարածում գտնել քոուչինգը, որը հատկապես կարևորվում է կրթության ոլորտում: Քոուչինգային տարբեր մոտեցումներ ու մեթոդներ օգտակար կարող են լինել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության դաշտերում, քանի որ օգնում են բացահայտել սովորողների ներուժը, այն ծառայեցնել ինքնազարգացմանը և միտված են ավելի որակյալ, սովորողակենտրոն և արդյունավետ կրթություն ապահովելուն: Վստահ եմ, որ կրթական ոլորտի ներկայացուցիչները բարձր որակավորված դասընթացից հետո իրենց գիտելիքները, հմտություններն ու քոուչինգ սկզբունքներն արդյունավետորեն կկիրառեն աշխատանքում»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարարը՝ հավելելով, որ քոուչինգի հետագա զարգացման համար կարևոր է Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող քոուչինգի կենտրոնի առկայությունը:
 
Քոուչը գործընկեր է, ով օգնում և աջակցում է որոշումների կայացման ու դրանց իրականացման գործընթացում: Որակավորված քոուչ դառնալու համար հարկավոր և պարտադիր են Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից  հավատարմագրված դասընթացները: Այժմ Հայաստանում գործում է ICF-ի կողմից հավատարմագրված  Erickson Internatioanl Coaching դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունը՝ Erickson Armenia-ն:  
 
Հայաստանում Erickson International-ի պաշտոնական ներկայացուցիչ, որակավորված քոուչ (PCC), կառավարման որակավորված խորհրդատու Նանա Հովհաննիսյանը նշել է, որ քոուչինգն իր մեծ դերն ունի բոլոր ոլորտներում. «Վերջին շրջանում այն արագորեն տարածվում է նաև կրթության ոլորտում, քանի որ փորձը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է դառնում աշխատանքը: Ուրախ եմ, որ կրթական դաշտում քոուչինգը կարևորվում է պետական մակարդակով»։ 
ICF-ի կողմից որակավորված (MCC) քոուչ, Erickson International-ի մասթեր-թրեյներ Օլգա Բատում Ֆետիսովան էլ հավելել է, որ ուսուցիչների կողմից քոուչինգի կիրառման արդյունքում սովորողները սկսում են գիտակցել ուսման գործընթացի նկատմամբ իրենց պատասխանատվությունը և ունենում են առաջ գնալու իրենց մոտիվացիան. «Հետաքրքիր է՝ քոուչն աշխատում է դասավանդողի հետ, իսկ արդյունքում բարձրանում է սովորողի առաջադիմությունը: Դասավանդողներն օրինակ են երեխաների համար: Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի նրանք նախ հասկանան իրենց դերն ու կարևորությունը կրթության գործընթացում և իրենց միջավայրը դիտարկեն ավելին, քան պարզապես դպրոց կամ բուհ: Մյուս կողմից էլ դասավանդողի կողմից կիրառվող քոուչինգ մեթոդներն օգնում են բացահայտել յուրաքանչյուր սովորողի հնարավորություններն ու ներուժը, զարգացնել ուժեղ ու մրցունակ կողմերը և սովորողների շրջանում ձևավորել հաջողելու մտածելակերպ»: 
 
Նշենք, որ Erickson Armenia-ի  դասընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերին:  Ծրագիրն ավարտողները ստանում են ERICKSON-ի որակավորում, ինչպես նաև կարող են դիմել Քոուչինգի միջազգային ֆեդերացիա՝ ACC (Associate certified coach) հավատարմագրում ստանալու նպատակով:
 
***
ERICKSON INTERNATIONAL-ը 1980 թ.-ից գործող, աշխարհում քոուչինգի առաջատար դպրոցներից է եւ իր մասնաճյուղերն ունի 85 երկրում: ERICKSON INTERNATIONAL-ը Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված ու հավատարմագրված եզակի կառույցներից է, որն առաջնորդվում է աշխարհում ընդունված նորմերով և էթիկայի կանոնագրով: 
Միջոցառման PR գործընկեր SPRING PR-ընկերություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play