Անհետ կորածների հարցերով մոտ 2 500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն


Անհետ կորածների հարցերով մոտ 2 500 քաղաքացի է դիմել ռուս խաղաղապահների մարդասիրական կենտրոն

  • 05-03-2021 15:00:32   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների հարցերով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոն է դիմել է ընդհանուր առմամբ մոտ 2 հազար 500 քաղաքացի, այդ թվում՝ 600-ը «Թեժ գծով» բացված հեռախոսահամարով:
 
«Շարունակում է գործել ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման ընդունելության կենտրոնը, որտեղ անհետ կորածների տվյալների հավաքագրման նպատակով բացի քաղաքացիների ընդունելությունից, գործում է նաև «Թեժ գիծ»: Անհետ կորածների որոնման աշխատանքները կազմակերպվում են ռուս խաղաղապահ զինծառայողների կողմից՝  «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ: Բոլոր հաղորդումները գրանցվում են, ընդգրկվում տվյալների շտեմարանում, ապա փոխանցվում որոնողական համատեղ խմբերին»,- հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
 
ՌԴ պաշտպանության նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը