ՀՀ-ն բարելավել է դիրքը տնտեսական ազատության 2021-ի համաթվով


ՀՀ-ն բարելավել է դիրքը տնտեսական ազատության 2021-ի համաթվով

  • 05-03-2021 15:35:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թ. համաթվով երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։ Առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։
 
Հայաստանը 178 երկրի մեջ 32-րդն է. նախորդ տարվա ինդեքսում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։
 
2018 և 2019 թվականներին Հայաստանը, համապատասխանաբար, 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն