Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի հերոսներ. Արայիկ Հարությունյան
05-03-2021 16:03:19 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան
օրն է:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ:
Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը:
Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և, միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում