Վահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

05-03-2021 15:42:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանին և կինոսցենարիստ, գրող Վահրամ Մարտիրոսյանին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ նշանակելու մասին:
 
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Վահագն Թևոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
 
«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 22-րդ մասով՝
Վահրամ Մարտիրոսյանին նշանակել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ»,- նշված է վարչապետի մեկ այլ որոշման մեջ:
 
Հիշեցնենք՝ հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում որոշվել էր հաղթող ճանաչել Վահագն Թևոսյանին ու Վահրամ Մարտիրոսյանին:
 
Այնուհետև, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով, որոշումն ուղարկվել էր ՀՀ վարչապետի հաստատմանը:
 
 
մասով՝ Վահագն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 126 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար