Պաշտպանության նախարարը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին

05-03-2021 19:40:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում հյուրընկալել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի
և Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի իգական սեռի կուրսանտներին, ինչպես նաև արցախյան պատերազմին մասնակցած մի շարք կին զինծառայողների։
 
Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներին հանձնել է պատվոգրեր և նվերներ։ Արցախում ծավալված պատերազմին մասնակցած կին սպաներին էլ Վաղարշակ Հարությունյանը խրախուսել է գերատեսչական մեդալներով։
 
Հանդիպման ընթացքում Վաղարշակ Հարությունյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը զինված ուժերում, բարձր գնահատել հայրենիքին ծառայելու նրանց պատրաստակամությունը։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 197 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար