Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը


Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց այդ վերքերը բուժելի են. ԵԿՄ վարչության ուղերձը

  • 05-03-2021 18:15:12   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության և միության անդամները ծաղիկներ են խոնարհել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջև:
 
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները, Սպարապետի մարտական ընկերները, պետական և քաղաքական գործիչներ են այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
 
ՀՀ ԵԿՄ վարչությունն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
 
«Այսօր հաղթանակ կերտած Սպարապետի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:
 
Հետպատերազմական այս բարդ իրավիճակում առավել է արժևորվում Սպարապետի ծնունդն ու սերունդներին ժառանգած պատգամը:
 
Մենք պարտք ունենք քո առջև՝ Սպարապե´տ, մեք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։
 
Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց վստահաբար ենք ասում, որ այդ վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր է, ավելի զորեղ:
 
Մենք՝ երկրապահներս, Սպարապետի պատգամին հավատարիմ, այս օրերին էլ շարունակում ենք մեր սուրբ գործը, մենք ամուր կանգնած ենք սահմանին:
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու նպատակով պետք է շարունակենք ապրել ու արարել մեր երկրում:
 
Պետք է ամեն վայրկյան մտածենք նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքի շենացման ու կայունացման մասին, պետք է հզորանանք մեր համախմբման միջոցով. մենք այլևս սխալվելու իրավունք չունենք, մենք «փառքեր ունենք թաղված հողի տակ, մենք հույսեր ունենք պահված մեր երկրում»։
 
Խոնարհվում ենք որդեկորույս մայրերի առջև:
 
Ցավը բոլորիս սրտերում է:
Փա՛ռք մեր պետությանը,
Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը:
Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ
Օրհնվի Ծնունդդ՝ խաղաղություն լինի մեր երկրում»:
 
<iframe src="https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fekm.yerkrapah%2Fvideos%2F344145093564875%2F&show_text=0&width=560" width="560" height="315" style="border:none;overflow:hidden" scrolling="no" frameborder="0" allowfullscreen="true" allow="autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share" allowFullScreen="true"></iframe>
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն