Ուսումնավարժություն Գետք համայնքում

05-03-2021 18:05:40   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



 
Մարտի 4-ին Գետք համայնքում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով՝ պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում հանրության
պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
 
Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Գետք համայնքի էլեկտրաշչակը: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է միջնակարգ դպրոցի անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում դպրոցի նկուղում:
 
Ուսումնավարժության ավարտից հետո համայնքի ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, արդյունքում առաջարկվել է համայնքի ղեկավար կազմին և բնակիչներին նկուղներում առկա գույքը և միջոցները վերադասավորել՝ նկուղներում պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 214 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար