Ուսումնավարժություն Գետք համայնքում


Ուսումնավարժություն Գետք համայնքում

  • 05-03-2021 18:05:40   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 4-ին Գետք համայնքում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը օդային տագնապ ազդանշանի դեպքում» թեմայով՝ պատսպարման միջոցառումների իրականացման գործընթացում հանրության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
 
Ուսումնավարժության ընթացքում փորձարկվել է Գետք համայնքի էլեկտրաշչակը: Էլեկտրաշչակի ազդարարման արդյունքում իրականացվել և կազմակերպվել է միջնակարգ դպրոցի անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում դպրոցի նկուղում:
 
Ուսումնավարժության ավարտից հետո համայնքի ղեկավար կազմի հետ համատեղ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, արդյունքում առաջարկվել է համայնքի ղեկավար կազմին և բնակիչներին նկուղներում առկա գույքը և միջոցները վերադասավորել՝ նկուղներում պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play