Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստը


Տեղի է ունեցել «Մեղրի-2» և «Որոտան-1» էլեկտրատեղակայանքներում համակարգային վթարի վերաբերյալ հանձնաժողովի նիստը

  • 05-03-2021 18:00:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի նախագահությամբ  մասնագիտական քննություն իրականացնելու նպատակով տեղի է ունեցել մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության, «Էլեկտրաէներգետիկական կարգի օպերատոր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Քոնթուր Գլոբալ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչների  միչև։
 
Հանդիպման ընթացքում  մասնագիտական քննության հանձնաժողովի կողմից մանրամասն քննարկվել է «Մեղրի-2» և «Որոտան-1» 220 կՎ լարման օդային գծերի անջատման հետևանքով ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի երկու և ավելի սուբյեկտներում միաժամանակ տեղի ունեցած վթարի առաջացման պատճառները  և հետևանքները։ 
 
Աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով հանձնաժողովի և մյուս շահագրգիռ գերատեսչությունների անդամներին առաջարկվել է յուրաքանչյուրն իր մասով հանձնաժողովին ներկայացնել ներքին մասնագիտական քննությունների ռեժիմի վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն