Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել


Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել

  • 05-03-2021 17:40:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ պաշտպանների բողոքը: 
 
Սաղաթելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: 
 
 
Պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով (Սաղաթելյանը մեղադրվում էր 3 հոդվածով) հիմնավոր կասկած առկա չէ: 
 
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Արա Սաղաթելյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն