Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին ենք հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
Սևակ Հենրիկի Սահակյանը /Թալին համայնք/
Զոհրաբ Աբրահամի Կիրակոսյանը /Աշնակ համայնք/
Կարեն Յուրիկի Պետրոսյանը /Ներքին Սասնաշեն համայնք/
Լեռնիկ Լևիկի Մխիթարյանը /Նոր Արթիկ համայնք/
Վարազդատ Լևիկի Հովհաննիսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Բաբկեն Արթուրի Պետրոսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Ղուկաս Սամվելի Պողոսյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
Աբրահամ Գևորգի Սադոյանը /Կոշ համայնք/
Ռաֆիկ Քրիստաֆորի Գասպարյանը /Արուճ համայնք/
Խաչիկ Պարույրի Բոցինյանը /Աշտարակ համայնք/
Վարդան Գրիգորի Նորվարդյանը /Աշտարակ համայնք/
Սեյրան Սրապի Ղարիբյանը /Աշտարակ համայնք/
Կարեն Սերյոժայի Ծատրյանը /Աշտարակ համայնք/
Գոռ Վիգենի Մանուկյանը /Ապարան համայնք/
Վահրամ Տիգրանի Խաչատրյանը /Ապարան համայնք/
Վահագն Աշոտի Սարգսյանը /Ապարան համայնք/
Վահրամ Գեղամի Հովհաննիսյանը /Ապարան համայնք/
Վահե Ներսեսի Աղաբաբյանը /Ապարան համայնքի Վարդենիս բնակավայր/
Պողոս Արտյոմի Սարգսյանը /Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայր/
Հովիկ Լյովայի Խաչատրյանը /Սասունիկ համայնք/
Իսահակ Արթուրի Ղարիբյանը /Սասունիկ համայնք/
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
Միհրան Գագիկի Հարությունյանը /Մաստարա համայնք/
Հովհաննես Մասիսի Մկրտչյանը /Վերին Բազմաբերդ համայնք/
Վահե Էդիկի Վարդանյանը /Նոր Եդեսիա համայնք/
Երվանդ Արծրունի Հովհաննիսյանը /Ավան համայնք/
Սերյոժա Հայրապետի Փանոսյանը /Ապարան համայնք/
Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը /Աշտարակ համայնք/
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիություն» մեդալով է պարգևատրվել՝
Գևորգ Վանիկի Ասատրյանը /Աշտարակ համայնք/
Զինծառայողների հարազատների հետ զրույցում կարևորել եմ այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը:
Հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկ, ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը:
Իմ զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին և հավաստիացնում եմ, որ մշտապես լինելու եմ նրանց կողքին և աջակցելու եմ խնդիրների լուծմանը: