Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները


Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

  • 05-03-2021 20:25:07   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

 
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի հետ, համայնքների ղեկավարների ուղեկցությամբ,  Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին ենք հանձնել հետմահու շնորհված պետական  պարգևները:
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
 
Սևակ Հենրիկի  Սահակյանը /Թալին համայնք/
  Զոհրաբ Աբրահամի Կիրակոսյանը /Աշնակ համայնք/
  Կարեն Յուրիկի Պետրոսյանը /Ներքին Սասնաշեն համայնք/
 Լեռնիկ Լևիկի Մխիթարյանը /Նոր Արթիկ համայնք/
 Վարազդատ Լևիկի Հովհաննիսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Բաբկեն Արթուրի Պետրոսյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/
Ղուկաս Սամվելի Պողոսյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
 Աբրահամ Արտաշեսի Բարնջյանը /Արագածավան համայնքի Արտենի բնակավայր/
 Աբրահամ Գևորգի Սադոյանը /Կոշ համայնք/
  Ռաֆիկ Քրիստաֆորի Գասպարյանը /Արուճ համայնք/
Խաչիկ Պարույրի Բոցինյանը /Աշտարակ համայնք/
 Վարդան Գրիգորի Նորվարդյանը /Աշտարակ համայնք/
  Սեյրան Սրապի Ղարիբյանը /Աշտարակ համայնք/
  Կարեն Սերյոժայի Ծատրյանը  /Աշտարակ համայնք/
 Գոռ Վիգենի Մանուկյանը /Ապարան համայնք/
 Վահրամ Տիգրանի Խաչատրյանը  /Ապարան համայնք/
 Վահագն Աշոտի Սարգսյանը /Ապարան համայնք/
  Վահրամ Գեղամի Հովհաննիսյանը /Ապարան համայնք/
  Վահե Ներսեսի Աղաբաբյանը  /Ապարան համայնքի Վարդենիս բնակավայր/
 Պողոս Արտյոմի  Սարգսյանը /Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայր/
 Հովիկ Լյովայի Խաչատրյանը /Սասունիկ համայնք/
  Իսահակ Արթուրի Ղարիբյանը /Սասունիկ համայնք/
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝
 
 Միհրան Գագիկի Հարությունյանը /Մաստարա համայնք/
Հովհաննես Մասիսի Մկրտչյանը /Վերին Բազմաբերդ համայնք/
 Վահե Էդիկի Վարդանյանը /Նոր Եդեսիա համայնք/
 Երվանդ Արծրունի Հովհաննիսյանը /Ավան համայնք/
Սերյոժա Հայրապետի Փանոսյանը  /Ապարան համայնք/
 Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը /Աշտարակ  համայնք/
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիություն» մեդալով է պարգևատրվել՝
 
 Գևորգ Վանիկի Ասատրյանը /Աշտարակ համայնք/
 
Զինծառայողների հարազատների հետ զրույցում կարևորել եմ այն գաղափարը և սերը հայրենիքի հանդեպ, հանուն որի հերոսները չեն խնայել իրենց կյանքը: 
Հայրենիքի պաշտպանության մարտերում արիաբար ընկած մեր հերոսների հիշատակը մշտապես բոլորի սրտերում և հոգիներում է լինելու, և ոչ մեկ, ոչ մի պարագայում չի մոռանալու նրանց սխրանքը: 
Իմ զորակցությունն եմ հայտնում նահատակների ընտանիքներին և հավաստիացնում եմ, որ մշտապես լինելու եմ նրանց կողքին և աջակցելու եմ խնդիրների լուծմանը:
Հավերժ փառք ու խոնարհում»:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն