Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:
05-03-2021 20:10:08 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց»
շքանշանով պարգևատրելու մասին:
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում