Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ:

  • 05-03-2021 20:10:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:
 
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը: Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն