120 օրվա գերությունից վերադարձած մեր հայրենակցի համար Աքորիում տուն կկառուցվի. Արեն Մկրտչյան


120 օրվա գերությունից վերադարձած մեր հայրենակցի համար Աքորիում տուն կկառուցվի. Արեն Մկրտչյան

  • 06-03-2021 10:45:03   | Հայաստան  |  Հասարակություն

 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում` Աքորիում, տուն կկառուցենք 
Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը` Ա.Գ.-ն, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով։ 
 
Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս և հանձն առավ այս բարի գործն իրականացնել, որի համար շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալ եմ նաև Համբուրգում բնակվող ընկերոջս` Աշոտ Ավետյանին` կազմակերպչական հարցերում աջակցելու համար։ 
 
Փաստաթղթային աշխատանքներն այսօր սկսել ենք։ Վաղը Երևանից Աքորի գյուղ կգա ոլորտի առաջատար ճարտարապետներից մեկը, տեղում կմեկնարկեն նախագծային աշխատանքները, որի ավարտից անմիջապես հետո կմեկնարկի տան կառուցման աշխատանքը»։ 
 
Այսքանով չենք սահմանափակվելու։ Մնացածի մասին` առաջիկայում։»,- գրել է պատգամավորը։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play