Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին


Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին

  • 06-03-2021 10:54:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, ով ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում նվաճել է ոսկե մեդալ, մրցանակը նվիրել է իրեն վիրահատած բժիշկ Հայկ Աղամալյանին։ Այս մասին Աղամալյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
 
«Այսօր առավոտյան գեղեցիկ նվեր ստացա շատ շնորհալի մարզիկ Արթուր Ավետիսյանի կողմից։ Արթուրն ընդամենը չորս ամիս առաջ վիրահատվել է ուսահոդի բարդ վնասվածքի կապակցությամբ, որտեղ մեր կողմից արթրոկոպիկ եղանակով կատարվել է ջլերի վերականգնում, և այսօր նա կրկին մրցահարթակում է։
 
Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում, օղակներ մարզաձևում,  Արթուրը ճանաչվել է հաղթող, և իր ոսկե մեդալը նվիրեց ինձ։ Արթուր ջան, ես իսկապես հիացած եմ քեզնով և շատ ուրախ, որ կարողացել եմ օգնել քեզ վերադառնալ մեծ սպորտ։
 
Ես քեզ մաղթում եմ բազմաթիվ հաղթանակներ ու նվաճումներ, միջազգային մեդալներ՝ միայն ոսկե փայլով։ Լինես առողջ ու միշտ հաղթող։ Շնորհավոր հաղթանակդ»,- ասված է գրառման մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն