Ռուս խաղաղապահները արցախցի կանանց շնորհավորել են գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ

06-03-2021 10:55:39   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


 
ՌԴ ՊՆ կայքից տեղեկանում ենք, որ Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Արցախի տարածքում: 
 
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները
դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ:
 
27 դիտակետում ռուս խաղաղապահները իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
 
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար