Ռուս խաղաղապահները արցախցի կանանց շնորհավորել են գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ


Ռուս խաղաղապահները արցախցի կանանց շնորհավորել են գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ

  • 06-03-2021 10:55:39   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՌԴ ՊՆ կայքից տեղեկանում ենք, որ Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Արցախի տարածքում: 
 
Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի անվտանգությունն ապահովելու առաջադրանքները կատարելիս ռուս զինծառայողները դիտակետերում ծաղիկներ են նվիրել Արցախի բնակչուհիներին, ինչպես նաև շնորհավորել նրանց գալիք Կանանց միջազգային օրվա առթիվ:
 
27 դիտակետում ռուս խաղաղապահները իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
 
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի, Լաչինի միջանցքով սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման անվտանգությունը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը