Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին

06-03-2021 11:20:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Շարունակական և տևական համագործակցության շրջանակում այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դևիդ Հոֆմանին և գործակալության ներկայացուցիչներին։
 
Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները,
մարզպետը հյուրերին է ներկայացրել Տավուշի մարզի 2021թ․ զարգացման ծրագիրը, առաջնահերթությունները։
 
«Այս տարին պետք է արժևորենք տնտեսական, կրթական, մշակութային հաղթանակներով՝ տասնապատկելով մեր ջանքերը»,- ասել է Հայկ Չոբանյանը:
 
«Սա ոչ թե շարունակական աճ է, այլ ցատկ, որի թիրախում ոչ միայն քանակական, այլև որակական փոփոխություններն են»,- նշել է Դևիդ Հոֆմանը և հավելել, որ մարզի ռազմավարական ծրագրի ազդեցիկ տեսլականը թույլ կտա Տավուշի ամբողջ ներուժը լավագույնս իրացնել։
 
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային տարի։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար